Դավթաշենցի երեխաները «Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում մարզահամերգային տոնահանդես են դիտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում Դավթաշեն վարչական շրջանում անցկացվել է մարզահամերգային տոնահանդես: Տոնահանդեսին ներկա վարչական շրջանի 5 մանկապարտեզների փոքրիկները մասնակցել են մարզական խաղերի, մրցույթների, համերգային ծրագրի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքին հետևել են նաև Երևանի քաղաքապետարանի սպրոտի և երիտասարդության հարցերի բաժնի ներկայացուցիչները:
Տոնահանդեսի ավարտին վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից փոքրիկներին հանձնվել են նվերներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



