Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իմ փոքրիկ զինվորիկն արդեն ծնվել է. Վրեժ Կիրակոսյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնի է՝ երգիչ Վրեժ Կիրակոսյանն օրեր առաջ հայր է դարձել: Life.panorama.am-ի հետ զրույցում Վրեժը տեղեկացրեց, որ կինն ու նորածին որդին արդեն տանն են եւ իրենց հրաշալի են զգում: Նորաթուխ հայրիկը դեռեւս շարունակում է դժվարանալ զգացողությունները նկարագրել, բայց մի բան հաստատ է՝ նման երջանկություն դեռ ոչ մի անգամ չէր զգացել.

«Սա անհասկանալի զգացողություն է, չէի կարողանում ըմբռնել, թե ո՞նց կարող է մարդուց մարդ ծնվի, ո՞նց կարող է փոքրիկ մարդուկ ծնվի… միակ բանը, որ գիտակցում եմ՝ առաքելությունս կատարված լինելն է: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու առաքելությունն իր շարունակությունը ստեղծելն է, դա ամենաառեղծվածային ու աստվածային երեւույթն է: Ինչպես ասում են երեխաները Աստծո ժառանգներն են համարվում, նրանք ծնվում են, որովեհետւ Աստված դեռ չի հոգնել մարդկանցից: Ես շատ շնորհակալ եմ Աստծուն իմ ընտանիքն այսպես օրհնելու համար, երջանկությունս անհաշվելի, աննկարագրելի ու անսահման է: Միաժամանակ փոքրիկիս ծնունդից հետո ինձ բռնացրի այն մտքին, որ սկսել եմ ուրիշ կերպ մտորել կյանքի մասին. տարիքիցս ելնելով՝ պատասխանատվության մասին չեմ մտածում, փոխարենը ավելի խորապես եմ մտածում, թե ինչու ենք լույս աշխարհ եկել եւ ինչ պետք է անենք»,- պատմեց երգիչը:

Վրեժ Կիրակոսյանը դեռեւս դժավարանում է նաեւ նմանություններ գտնել փոքրիկի ու իր մեջ.

«Ով տեսել է, ասում են, թե ինձ է նման, բայց ես դեռ չեմ կողմնորոշվում, թե ում է նման որդիս. ամեն դեպքում մայրիկին էլ է նման, մերոնցն էլ, միայն աչքերն եմ պապայիս է նմանեցնում»,- նշեց նա:

Վրեժի առաջնեկը կկրի լուսահոգի պապիկի անունը.

«Ցավոք, հայրս տարիներ առաջ կյանքից հեռացավ ու հիմա տղաս միայն տատիկին կտեսնի: Առաջին հետզոտությունից հետո, երբ իմացանք տղա ենք ունենալու, ես ու կինս որոշեցինք, որ նա կկրի հենց հայրիկիս անունը՝ այդպիսով վառ պահելով նրա հիշատակը: Առաջնեկիս անունը Ցոլակ է»,- նշեց նա ու ավելացրեց.

«Այս պահին կնոջս կողքին են թե մայրս, թե զոքանչս, ի դեպ Արմինեի հայրն աշխատում է արտերկրում ու փաստացի ստացվում է, որ որդիս իր երկու տատիկների հետ ավելի շատ կշփվի»:

Մինչ Վրեժի կնոջ ծննդաբերությունը, երգչի խոսքով նրանք ամեն ինչ գնել են ու սպասել որդու լույս աշխարհ գալուն.

«Բալիկի խնամքի հետ կապված ամեն ինչ նախապես գնել էինք, նաեւ մեր ընկերներից ու տատիկներից ենք շատ նվերներ ստացել. առաջին անգամ մայրս, երբ տեսավ տղայիս օրորոցը, ասաց՝ «Սա արքայազնի մահճակալ է», դե իսկ մենք էլ հիմա վայելում ենք մեր արքայազնի ամեն վայրկյանը»,- նկատեց Վրեժ Կիրակոսյանը:

Ի դեպ՝ ամռան ամիսները նորածին Ցոլակն ու մայրիկը կանցկացնեն տատիկի տանը՝ Ստեփանավանում.

«Մայրս ապրում է Ստեփանավանում ու մենք որոշեցինք, որ ամռան շոգերին ավելի ճիշտ կլինի, որ տղաս ու կինս այնտեղ անցկացնեն, բացի այդ առաջին ամիսներին կնոջս օգնություն է պետք, որն ամենալավը մայրս կարող է իրականացնել: Ընթացքում, իհարկե, ես կայցելեմ նրանց, բայց ոչ երկար ժամանակով, քանի որ այստեղ ինձ մեծ աշխատանք է սպասվում»,- նշեց Վրեժ Կիրակոսյանն ու նկատեց, որ որդու ծնունդից հետո ստեղծագործելու նոր էներգիայով է լցվել.

«Հայր դառնալուց հետո ասես ավելի ակտիվ ցանկանամ գործել, գաղափարներ եմ ունենում, որոնց մասին մինչ այդ խորապես չեմ մտածել, որդուս հետ կարծես ես էլ եմ նորից ծնվել, բայց որքան էլ աշխատանքը կարեւոր է, միեւնույն է, առավել կարեւոր է շատ ժամանակ հատկացնել երեխային, որպեսզի նա սիրո ու ջերմության մեջ մեծանա»:

Իսկ վերջում նորաթուխ հայրիկը զրույցն ավարտեց՝ կիսվելով իր ամենամեծ ցանկությամբ.

«Իմ փոքրիկ զինվորիկն արդեն ծնվել է, բայց ինչպես կինս է ասում՝ թող Աստված մեր երկրին խաղաղություն տա, որ զինվորների անհաժեշտություն էլ չլինի: Ես երազում եմ գոնե 4 երեխա ունենալ, որպեսզի տարիներ հետո մեզ լիարժեք ապրած ընտանիք համարենք»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը