Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միայն թող խաղաղություն լինի. զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը

ԼԱՅՖ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենաշատ վիրավորներն ընդունել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վնասվածքաբանական բաժանմունքը: Բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լևոն Ժամագործյանն ասում է, որ բարդ վիրահատություններ են կատարել, քանի որ վիրավորները հիմնականում ստացել էին բեկորային վնասվածքներ:

Բժիշկը խոստովանում է, որ իրենց հաջողվեց լավ արդյունքներ գրանցել, ամենակարևորը՝ ապրիլյան պատերազմի ընթացքում հոսպիտալ տեղափոխված վիրավոր զինվորների շրջանում մահ չեն գրանցել։

«Մարտական գործողությունների ժամանակ ունեցանք մեծ թվով վիրավորներ, որոնց  մի մասն արդեն վերադարձել են զորամասեր,  ոմանք էլ գտնվում են վերականգնողական արձակուրդում: Վերադառնալուց հետո նրանք կմեկնեն զորամասեր՝ շարունակելու իրենց զինվորական ծառայությունը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Լևոն Ժամագործյանը:

Վնասվածքաբանի խոսքերով՝ նման հաջողությունների հասել են միմիայն լավ թիմի աշխատանքի շնորհիվ. «1993թ-ից վիրահատություններ եմ անում, տեսել եմ  պատերազմը և եթե համեմատում եմ, այսօր մենք իսկապես լուրջ հաջողություններ ունենք: Արցախյան պատերազմի ժամանակ բժշկական ծառայությունները կանոնակարգված չէին, իսկ հիմա՝ ապրիլյան  մարտական  գործողությունները  ցույց տվեցին, որ մենք ունենք պատրաստված, կազմակերպված բուժանձնակազմ: Առաջնագծում բուժօգնությունը ճիշտ էր կազմակերպված, որը մեծ նշանակություն ունի հիվանդի հետագա բուժման համար»:

Լևոն Ժամագործյանի հետ զրուցելուց հետո գնում ենք հիվանդասենյակներից մեկը՝  զինվորներին հանդիպելու: Տղաները քչախոս են, չեն ուզում պատմել իրենց մասին, դրա փոխարեն պատմում են զոհված ընկերների հերոսություններից:

Հրայր Բաղդասարյան

20-ամյա ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը վիրավորվել է ապրիլի 2-ին, հոսպիտալ է տեղափոխվել ուսի, թևի ու ոտքի ծանր վիրավորումով:

«Հարձակվեցին ծանր զենքերով: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին:  Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել, նրանք փախան՝ մարտադաշտում թողնելով երեք դիակ: Հաջորդ օրն ավելի մեծ խմբով հարձակվեցին: Ականանետներով կրակում էին, մինչև վերջ պայքարել ենք:  Դիրքում 9 հոգով էինք, 4-ը՝ դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը, Վիկտոր Յուզիխովիչը զոհվեցին: Ես ծանր վիրավորվեցի, չէի կարողանում քայլել, գլորվելով իջա ձորը ու սկսեցի սողալով առաջանալ, հարևան դիրքի մոտ  մի զինվոր ու սպա օգնության հասան…»,- պատմում է Հրայրն ու արդեն ժպտալով ավելացնում՝ հետո չի հիշում, թե  իր հետ ինչ է եղել: Նրան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Երևան, բժիշկները մի քանի օր պայքարել են Հրայրի կյանքի համար:

Հրայրն ապաքինվում է և արդեն իր ծրագրերի իրականացման մասին է մտածում.  «Բոլոր պլաններս փոխվեցին, մինչև ապրիլ մտածում էի, որ զորացրվելուց հետո պետք է սովորեմ, բայց հիմա առաջնահերթ առողջությանս հարցն է, հետո կաշխատեմ, ընտանիք կկազմեմ»: 

Թելման Մարկոսյան

Հրայրի հարևանությամբ պառկած է Թելման Մարկոսյանը: Նա Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից է: Իսկական գյումրեցի, անգամ այս վիճակում հումորի անսպառ պաշարով: Զրույցը դեռ չսկսած ծիծաղելով ասում է. «Հարցերը բարձր կտաք, էս մի ականջս չի լսում»:

Ու պատմում է. «Վիրավորվել եմ ապրիլի 5-ին Թալիշում, տեղափոխել են Մարտակերտ, հետո Ստեփանակերտ, որտեղ վիրահատել են, իսկ ապրիլի 7-ին ուղղաթիռով տեղափոխել են Երևան: Երկու անգամ էլ հոսպիտալում են վիրահատել»:

Թելմանը ստացել է քթի, ականջի, աչքի, ոտքի ծանր վիրավորում:

«Բուժումը շարունակվում է, հիմա համեմատած լավ եմ, բայց ձախ ականջս չի լսում: Թաղանթը վնասվել է, երկու բեկոր ականջիս մեջ է:  Ասում են, որ լսողությունս չի վերականգնվի, բայց արտերկրում՝ հնարավոր է»:

Թելմանը դեռևս անելիքների, նպատակների մասին չի մտածում: Առաջնայինը առողջությունն է, իսկ հետագան՝ կյանքը ցույց կտա:

Արգիշտի Շաքրյան

Հիվանդասենյակի մյուս վիրավորը Արգիշտի Շաքրյանն է, որը զինվորական ծառայության է մեկնել բուհն ավարտելուց հետո: Մինչ ապրիլյան իրադարձությունները նրա զորացրվելուն մնացել էր մոտ երեք ամիս, բայց… 

Ապրիլի 1-ին դիրքերում էր, գիշերը անսպասելի սկսվեց հարձակումը: Ծառայակից ընկերների հետ հերոսաբար մարտնչել են:

«Մտածում էինք միմիայն դիրքը պահելու մասին, այլ տարբերակ չունեինք»,- ասում է Արգիշտին:

Վիրավորվել է ապրիլի 4-ին՝ ոտքից: Նրան բեկորային վնասվածքով տեղափոխել են Երևան. «Հիմա փորձում եմ կամաց-կամաց ոտքի կանգնել: Ապաքինվելուց հետո արդեն կմտածեմ աշխատանքի, հետագա անելիքներիս մասին: Նպատակները շատ են, ամեն ինչ լավ կլինի, միայն թե խաղաղություն լինի»: 

Շարունակությունն՝ այստեղ։

Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ Վարդևանյան