Ամերիկյան Թեքսաս նահանգում ջրհեղեղը 12 մարդու կյանք է խլել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Թեքսաս նահանգում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, նրանց թվում են նաեւ հինգ զինծառայողներ, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:
Ջրի մակարդակը Բրազոս գետումմ անձրեւների պատճառով հասել է առավելագույնին վերջին 100 տարվա մեջ: Իշխանությունները տարհանել են երկու քաղաքների մի քանի շրջաններ, որոնք գետի ափերին են գտնվում: Մի քանի հազար մարդ ստիպված է եղել հեռանալ իրենց տներից:
Դալլասի ու Հյուսթոնի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով հետաձգվել են ավելի քան 150 չվերթներ: Իշխանությունները ստիպված են տարհանել երեք բանտերի բանտարկյալներին:
Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով այս հանգստյան օրերին ուժեղ անձրեւ է սպասվում նաեւ Թեքսասի արեւելյան մասում:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



