Սերգեյ Լազարեւի եւ Լանա Դել Ռեյի անսպասելի հանդիպումը` Վարշավայի օդանավակայանում
ԼԱՅՖ«Եվրատեսիլ 2016»-ի ռուսաստանյան մասնակից Սերգեյ Լազարեւը մրցույթից հետո չի պատրաստվում հանգստանալ: Երգիչն արդեն սկսել է իր համերգային շրջագայությունները: The Best կոչվող համերգային շոուի շրջանակներում Լազարեւն արդեն հասցրել է ելույթ ունենալ Սվետլոգորսկում: Երգչի հաջորդ կանգառը Լեհաստանն էր:
Վարշավայի «Շոպեն» օդանավակայանում ռուսական շոու-բիզնեսի սիրված երգիչը հաճելի հանդիպում է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Լանա Դել Ռեյի հետ:
Իր ուրախությունը Սերգեյը «անմահացրել է» լուսանկարի տեսքով եւ Instagram-ի իր էջում կիսվել տպավորություններով.

«Աննկարագրելի հաճելի հանդիպում ունեցա Լանա Դել Ռեյի հետ Վարշավայի օդանավակայանում: Նա հրաշալի եւ շատ բարեհամբույր անձնավորություն է: Շատ եմ սիրում նրա Young and Beautiful երգը»,-գրել է երգիչը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



