Սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգի տարածք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները` ռուսական ավիացիայի աջակցությամբ, անցել են Ռաքքա սիրիական նահանգի սահմանը, որտեղ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման, այսպես կոչված, մայրաքաղաք համարվող համանուն քաղաքը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ընդդիմադիր մամլո ծառայությունը:
Աղբյուրի տվյալներով` կառավարական ուժերին հաջողվել է 2014-ի օգոստոսից ի վեր առաջին անգամ մուտք գործել նահանգի տարածք:
Նախօրեին ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել սիրիական Համա նահանգի արևելյան շրջանների ուղղությամբ, որը տեղակայված է Ռաքքայի հարևանությամբ: ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ ռուսական ավիացիան ԻՊ-ի 4 նավթային գործարան է ոչնչացրել Ռաքքա քաղաքի շրջանում:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



