Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անձնականն անկանխատեսելի բան է, Աստված կտնօրինի. Շուշան Երիցյանը՝ ծրագրերի և միջազգային հաղթանակի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Վերջերս Բոդրում տեղի ունեցած «Miss 7 Continents» միջազգաին մրցույթում Հայաստանը ներկայացնող մոդել Շուշան Երիցյանն, ում հանդիպում ենք նաև սերիալներում և ֆիլմերում, արժանացավ 3–րդ պատվավոր մրցանակին, թեպետ մինչ այս՝ շատերին թվում էր, որ նա այլևս հրաժարվել է մոդելի մասնագիտությունից:

«Ճիշտ եք, արդեն երկար ժամանակ է՝ ես մոդելինգով գրեթե չեմ զբաղվում: Բայց միջազգային գեղեցկության մրցույթում երկիրդ ներկայացնելն այլ հարց է: Այստեղ դու զուտ որպես մոդել հանդես չես գալիս, գնահատվում է նաև ինտելեկտդ, նիստուկացդ, մարդկային որակներդ»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց Շուշան Երիցյանը:

Նրա խոսքով՝ առաջարկը ոչ թե պատահականության, այլ մինչ այս ունեցած գործունեության արդյունք էր.

 «Քանի որ նախկինում մասնակցել էի երկու հեղինակավոր մրցույթների, համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանից այս հրավերը ստացա: Լավ կազմակերպված, բարձր մակարդակի մրցույթ էր, որտեղ գրավեցի 3-րդ հորիզոնականը: Ասեմ, որ վերջին տարիներին Հայաստանն առաջին անգամ է նման տեղ գրավում»,- ընդգծեց նա:

Մեր հարցին, թե որքանո՞վ են այսօր պահպանվում գեղեցկության տարածված 90-60-90 չափորոշիչները, գեղեցկուհին պատասխանեց.

«Միանշանակ, կարող եմ ասել, որ 90-60-90-ը ոչ միայն պարտադիր պայման չէ, այլ նույնիսկ այնքան էլ գրավիչ չի համարվում: Գեղեցկության մերօրյա չափանիշները շատ են փոխվել»:

Երրորդ տեղ գրաված մեր մասնակիցը արդարության պակասից չի բողոքում, նա վստահ է, որ մոտ 30 երկրների ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր համապատասխան հորիզոնականն է գրավել: Մեզ հետ զրույցում Շուշանը նկատեց, որ մրցույթներն ինքնանպատակ չեն, դրանք մասնակիցների առջև բազում նոր դռներ են բացում ու ավելացրեց.

 «Ամեն ինչ արդար էր, քանի որ ժյուրիի կազմում էին տարբեր երկրների հայտնի դիզայներներ, ոլորտի իրական մասնագետներ: Այս հաղթանակը նոր առաջարկներ կարող է ապահովել միջազգային հարթակում, էլ չասեմ, որ ամբողջ կյանքի համար նվաճած տիտղոս է»:

 Այսօր մոդել-դերասանուհին գերզբաղված է, սակայն դժգոհելու առիթ չունի: Իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքին՝ իր խոսքով՝ այն թողել է Աստծո հույսին.

 «Ինչպես գիտեք՝ այժմ դերասանական կրթություն եմ ստանում, վարում եմ նաև իմ հեղինակային՝ «Դարձիր մոդել» հաղորդումը: Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ, բայց այն դեռ քննարկման փուլում է, փակագծերը բացել չեմ կարող: Գիտեք, մինչ այս՝ զբաղվածությունս շատ մեծ էր՝ «USA Armenia»-ի ուղիղ եթերով վարում էի «Համահայկական առավոտ» հաղորդումը,  ամբողջությամբ հաղորդավարական գործունեությամբ էի տարվել: Սակայն արդեն նոր սերիալի առաջարկ ունեմ ու շուտով կսկսենք նկարահանումները: Ինձ թվում է՝ հենց այս դերին էլ սպասում էի: Իսկ անձնականն անկանխատեսելի բան է, Աստված կտնօրինի»,- ավարտեց Շուշան Երիցյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո