Ահաբեկչության սպառնալիք Պետերբուրգում. տարհանել են «Գալերեա» առևտրի կենտրոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 4-ի երեկոյան տարհանել են Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի կենտրոնում գտնվող «Գալերեա» առևտրի կենտրոնը: Life.ru-ի հաղորդմամբ` շենքի մոտ հսկայական թվով մարդիկ են հավաքվել:
Առևտրի կենտրոնին են մոտեցել ոստիկաններն իրենց շների հետ և ՕՄՕՆ-ի աշխատակիցները։ Աղբյուրը նշում է, որ տեսանյութը խմբագրություն է ուղարկվել դեպքի վայրից LifeCorr հավելվածի միջոցով: Տեսանյութի հեղինակի խոսքով` ոստիկանները խոսում են «ահաբեկչական գործողության սպառնալիքի» մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի առևտրի կենտրոնը ևս մի քանի անգամ տարհանվել է, սակայն ռումբի առկայության մասին ահազանգերը կեղծ են եղել:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



