Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպես ճիշտ սիրահարվել

ԼԱՅՖ

Սիրահարվեք աչքերին

Այն աչքերին, որ նայում են ձեզ, կկոցում, նայում հոգու խորքը: Այն աչքերին, որոնք փնտրում են ձեզ, նայում, զարմանում, տխրում, ուրախանում, հանդիպում: Սիրահարվեք այն աչքերին, որոնց հայացքից ձեզ ողջ եք զգում, որից ներսը խուտուտ է գալիս եւ ներքին խռովք եք զգում:  

Մի սիրահարվեք այն աչքերին, որոնք չեք տեսնում, որոնք թափառում են մոտերքում, որոնք ծակող են, սառը եւ անմեղ:

Սիրահարվեք հոտին

Այո, հենց հոտին, ոչ թե օդեկոլոնի բույրին: Սիրահարվեք «ձեր հոտին», այն շատ նուրբ է, բայց այնպիսին, որ ձեզ դուր է գալիս շնչել: Հոտին, որը թեթեւակի զգացվում է, երբ դուք իրարից կես մետր հեռավորության վրա եք: Որը լցնում է ձեզ, երբ շատ մոտ եք` միախառնվում է, ներթափանցում է, խռովում:  Հիշեցնում է ներկայության մասին, նույնիսկ եթե աչքերը փակել եք: Շնչեք եւ սիրահարվեք այդ հոտին, որը պարանոցին է, թիկունքին, ականջի հետեւը եւ ափերում:  

Մի սիրահարվեք, եթե հոտ չեք զգում կամ էլ եթե «այն չէ», «ձերը չէ», «չի միախառնվում», չի մնում հիշողության մեջ:

Սիրահարվեք բառերին եւ դադարներին

Նրանց, որ հենց ձեզ են ուղղված: Նրանց, որ ձեր մեջ են: Նրանց, որոնցից ստեղծվում է ձեր տարածությունը: Ձեր բառերին եւ նրանց, որ լսում եք: Այն դադարներին, որ բառերի արանքում եւ իրականում երբեմն ավելի խոսուն են, քան բառերը: Սիրահարվեք պատմություններին եւ կատակներին, բառերին եւ տառերին, եթե երկուսով եք լսում դա: Երբ ժամանակը բառերի հետ աննկատ թռչում է եւ ժամացույցն անսպասելիորեն կեսգիշեր է ցույց տալիս: 

Մի սիրահարվեք լռությանը եւ այն բառերին, որոնք ձեզ համար չեն հնչում: Այն բառերին, որոնք վիրավորում են կամ ստորացնում կամ էլ խփում են ցավոտ տեղերին: 

Սիրահարվեք ձեռքերին

Այո, հենց ձեռքերին: Նրանց, որ հայտնի չէ, թե որտեղից են, գիտեն հպումներում քնքշանքի աստիճանը: Որոնք շոյում են հոգին եւ մարմինը: Ձեռքերին, որոնք կարող են սեղմել, գրկել, գիրկն առնել, խառնել մազերը կամ պահել, կամ էլ ուղղակի կողքին լինել: Որոնք ձգվում են դեպի ձեզ եւ հիշում են ձեր մասին: 

Մի սիրահարվեք այն ձեռքերին, որոնք անտաշ են, չեն կարողանում պահել եւ տաքացնել, չգիտեն` ուր կորեն, գրկելու փոխարեն, թաքնվում են թիկունքում: 

Սիրահարվեք արարքներին

Գործերին, արարքներին, իրադարձություններին: Փոքր եւ մեծ արարքներին, սիրահարվեք ձեր արարքին եւ նրան, որը ձեզ համար է: Կամ էլ ձեր մասին: Կամ էլ երկուսի համար է: Երբ ուզում ես անել, փախչել, պարել, պատրաստել կամ պատին մեխ խփել, սուրճ եփել, զանգել-գրել, սլանալ կամ էլ շտապ ինչ-որ բան ասել: Սիրահարվեք իրար ընդառաջ մանր քայլերին: 

Մի սիրահարվեք անտարբերությանը, ձեր ակնկալիքներին, անազատությանը այն բանում, թե ինչ կարող եք անել եւ ինչ` ոչ: 

Նման սիրահարվածությունը չի կարող անպատասխան լինել: 

Որովհետեւ սիրահարվել հնարավոր է միայն ի պատասխան` ի պատասխան աչքերին, հոտին, խոսքերին, ձեռքերին, արարքներին: Որովհետեւ միայն դրան է հնարավոր պատասխանել:  Մնացած ամեն ինչ խաբուսիկ փայլ է եւ անէական իրականություն:  Բոլոր կարգավիճակները, փողը, հասարակական դիրքը, մեքենան, բնավորությունը, անցյալը կամ ապագան սիրահարվածության ու փշաքաղվելու համար կարեւոր չեն: 

Սայթաքե՞լ եք ինչ-որ բանի վրա

Հոտի կամ ձեռքերի: Խոսքերի կամ արարքների: Եթե չի հաջողվում սիրահարվել, մի տանջվեք, ձեզ մի ստիպեք: Փշաքաղությունը եւ ներսում խուտուտը իրենք գալիս են, երբ կա այդ ամենը: Չէ որ սա կյանք է, ոչ թե սառցախցիկ, որտեղ պահպանվում է գոյատեւելու ջերմաստիճանը: Վերադառնանք ելման դիրք, նայենք    «այլ» աչքերի: Նոր օր, նոր քայլ: Հանդիպումների անսահմանափակ հնարավորություն: 

 

 

Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո