ԱՄՆ-ն նախազգուշացրել է Հարավային Աֆրիկայում ԻՊ-ի նախապատրաստվող հարձակումների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն իր քաղաքացիներին նախազգուշացրել է Հարավային Աֆրիկայում ամերիկյան կառույցների կամ առևտրի կենտրոնների վրա Ռամադանի ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից նախապատրաստվող հարձակումների մասին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` Հարավային Աֆրիկայի կառավարությունը նշել է, որ երկիրն ապահով է: Սա երկրորդ նմանօրինակ զգուշացնումն է ամերիկյան դեսպանության կողմից մեկ տարում: Նախորդ անգամ ԱՄՆ-ն զբոսաշրջային մեծ հոսք ունեցող այս երկիր մեկնելուց զերծ մնալու համար իր քաղաքացիներին նախազգուշացրել էր սեպտեմբերին:
Ամերիկյան դեսպանությունը հայտարարել է, որ իսլամիստական հարձակումների ամենահավանական թիրախներն են առևտրի կենտրոնները Յոհանեսբուրգ և Քեյփթաուն քաղաքներում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



