Հիլարի Քլինթոնը հաղթել է Վիրջինյան կղզիների կուսակցական հավաքներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հաղթել է Վիրջինյան կղզիներում փակ կուսակցական հավաքներում, տեղեկացնում է Inyernational Business Times-ը:
Նշվում է, որ պայքարը ընթացել է յոթ պատգամավորների համար, որոնք պետք է քվեարկեն կուսակցության թեկնածուի օգտին հունիսյան համագումարում: Ընդ որում՝ ո՛չ Քլինթոնը, ո՛չ էլ նրա մրցակից Բեռնի Սանդերսը ներկա չեն եղել: Նրանք գերադասել են մնալ Կալիֆոռնիայում, որտեղ երկուշաբթի օրը կանցկացվի մոտ 500 պատգամավորների ձայների հաշվառում:
Երկուշաբթի օրը սովորական ընտրություններ կանցկացվեն նաև Նյու Ջերսիում, Մոնտանայում և Դակոտայում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



