Կարո Մուրադը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում
ՍՊՈՐՏԳերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը վստահ հաղթանակով է ավարտել կարիերայի 33-րդ մենամարտը:
Գերմանիայի Կասել քաղաքում կայացած մենամարտում 32-ամյա Մուրադն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել բոլիվիացի Էստեբան Տաբաբարիին: Մենամարտն անցկացվել է կիսածանր քաշային կարգում, գրում է Boxingscene-ը:
Սա Կարո Մուրադի 29-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ մենամարտը նա անցկացրել էր այս տարվա փետրվարի 13-ին՝ միավորներով հաղթելով սերբ Ալեքսանդր Թոդորովիչին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



