Սիրիայում հայ զինծառայող է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ընթացող մարտերի ընթացքում զոհվել է հայ զինծառայող Ջորջ Ասալը:
Այդ մասին տեղեկացնում է «Արևելքը»՝ Սիրիայի իր աղբյուրների հղումով:
Նշվում է, որ սիրիական բանակի զինծառայողը Ջորջը մասնակցում էր Դեյր էզ-Զորում ԻՊ-ի դեմ մղվող մարտերին:
Հիշեցնենք, որ Դեյր էզ-Զորի մեծ մասը շարունակում է մնալ իսլամիստների վերահսկողության տակ:
Օրեր առաջ հաղորդվել էր, որ սիրիական կառավարական զորքը կարողացել է վերագրավել քաղաքի այն հատվածը, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված մատուռը, որն ավերվել էր իսլամիստ ահաբեկիչների կողմից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



