Սեդա Թութխալյանը՝ Եվրոպայի չեմպին
ՍՊՈՐՏԳյումրեցի Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպին:
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած առաջնությունում Ռուսաստանի թիմը թիմային 175,212 միավորով արժանացել է ոսկե մեդալի: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է (170,312), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիան (168,496):
16-ամյա Սեդա Թութխալյանը 2015թ. պատանեկան օլիմպիական չեմպիոն է: Նա սամբոյի աշխարհի եւ ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: Սեդան Մոսկվայում 7 տարեկանից է սկսել մարզվել սպորտային մարմնամարզությամբ: Նա Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել նաեւ Բաքվում կայացած Եվրոպական մարզական խաղերում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



