Հայերին օգտագործում են Թուրքիային շանտաժ անելու համար. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է արժանացրել գերմանական խորհրդարանին այն բանից հետո, երբվերջինս ճանաչել է 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
«Հայերին միայն օգտագործում են: Ամբողջ աշխարհում հայկական հարցը սկսել են ընդունել որպես Թուրքիային շանտաժ անելու, և նույնիսկ որպես մահակ օգտագործելու հարմար միջոց»,- նշել է Էրդողանը:
Նա նաև դիմել է «ամբողջ Եվրոպային»` նշելով, որ եթե օրակարգային հարցերի շուրջ արդար որոշումներ չկայացվեն, ապա «Թուրքիան կդադարի պատնեշ լինել Եվրոպայի առաջ ծառացած խնդիրների ճանապարհին և միայնակ կթողնի նրան իր դժվարությունների հետ»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



