Շվեյցարիան հրաժարվել է քաղաքացիների համար բազային եկամտի սահմանումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարիան հրաժարվել է քաղաքացիների համար 2,5 հազար շվեյցարական ֆրանկի (մոտ 2,5 հազար դոլար) չափով բազային եկամտի սահմանումից, բայց պաշտպանել է միգրացիոն քաղաքականության փոփոխությունները:
Այդ մասին են վկայում կիրակի օրը երկրում անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքները, գրում է РИА Новости-ն:
Արդեն հայտնի են Շվեյցարիայի 26 կանտոններից 20-ի արդյունքները: Շվեյցարիայի քաղաքացիների համար բազային եկամտի սահմանման մասին գաղափարը երեք կանտոններում՝ Ֆրիբուրգում, Շաֆհաուզենում և Զոլոտուրնում գտել է բնակչության ավելի քան 20 տոկոսի աջակցությունը:
Յուրա կանտոնում նախաձեռնության օգտին է քվեարկել ռեկորդային քանակությամբ քվեարկողներ՝ 35,8 տոկոս: Մյուս կանտոններում նախաձեռնության օգտին քվեարկել է բնակիչների 20 տոկոսից քիչը: Այդպիսով, ձայների մեծամասնությամբ առաջարկը մերժվել է:



