Լիահույս ենք, որ Հայաստանում հաջորդ ընտրությունները կբխեն ԺՀՄԻԳ-ի նորմերից. ԵՄ դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը հույս ունի, որ Հայաստանում հաջորդ ընտրությունները կբխեն միջազգային այնպիսի կազմակերպությունների նորմերից, ինչպիսին, օրինակ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է: Այս մասին այսօր՝ հունիսի -ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Եվրամիությունը հանձնառու է ամբողջությամբ աջակցելու Հայաստանին, որ ընտրություններն իրականացվեն լավագույնս եւ եվրոպական ստանդարտներին համապատասխան: Մենք լիահույս ենք, որ Հայաստանում հաջորդ ընտրությունները ամբողջությամբ կհամապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքներին ու կբխեն միջազգային այնպիսի կազմակերպությունների նորմերից, ինչպիսին, օրինակ, ԺՀՄԻԳ-ն է»,- ասաց Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ հաջորդ ընտրությունները Հայաստանի համար կարեւոր են լինելու:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



