Իրանում կործանվել է ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ռազմաօդային ուժերի PC7 (Pilatus) երկտեղ ուսումնական ինքնաթիռն այսօր կործանվել է Իրանի Սպահան նահանգի Արդեստան քաղաքի շրջանում: Այդ մասին հայտնել է Կարմիր մահիկի իրանական մասնաճյուղի ներկայացուցիչ Մանսուր Հանին:
Նրա խոսքով` միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 12:22-ին: Միջադեպից հետո դեպքի վայր են շտապել փրկարարներն ու բժիշկները: Վթարի հետևանքով երկու օդաչուները լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկը վնասել է ողնաշարը: Վիրավոր օդաչուներին տեղափոխել են Սպահանի հիվանդանոց:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



