Իգուաինը չի հետաքրքրում Բավարիային
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն հերքել է այն տեղեկությունը, որի համաձայն՝ ակումբը հետաքրքրված է իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով:
Նրա խոսքով՝ մյունխենցիները դրանում իմաստ չեն տեսնում, քանի որ թիմում է հանդես գալիս լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:
«Իգուաինն աշխարհի լավագույն 3-4 հարձակվողների թվում է: Սակայն այս պահին մեր կազմում է նրանցից լավագույնը՝ Լեւանդովսկին: Հենց այդ պատճառով իմաստ չկա մեկ այլ ֆուտբոլիստի ձեռք բերելու մեջ»,- Ռեշկեի խոսքը մեջբերում է «bild»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեւանդովսկին հնարավոր է ամռանը տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



