Շվեյցարացիները դեմ են արտահայտվել երաշխավորված եկամուտներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարիայում ավարտվել է բնակչության երաշխավորված եկամուտների հարցով հանրաքվեն: Առաջին պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ շվեյցարացիների մեծ մասը հրաժարվել է երաշխավորված եկամուտներից, գրում է Spiegel-ը:
Նախնական տեղեկություններով, որոնք ներկայացնում է հասարակական կարծիքի ուսումնասիրության Gfs.bern ընկերությունը, այդ գաղափարի դեմ է քվեարկել 78 տոկոսը:
Այո է քվեարկել ընտրողների 22 տոկոսը. դա ավելին է, քան սպասվում էր, ասել է նախագծի հեղինակ Դանիել Հենին: Դա նշանակում է, որ քննարկումները կանցնեն միջազգային մակարդակի:
Հիշեցնենք, որ ակտիվիստներն առաջարկում էին գործազրկության դեպքում մեկ չափահաս քաղաքացու համար սահմանել ամսական մոտ 2300 եվրո եկամուտ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



