Գերմանիան ու Ֆրանսիան քննարկում են առանց վիզայի ռեժիմի դադարեցման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի և Գերմանիայի իշխանությունները բանակցություններ են վարում այն կանոնների մշակման վերաբերյալ, որոնք ԵՄ մի շարք երկրներին թույլ կտան դադարեցնել առանց վիզայի ռեժիմը, հայտնում է Die Welt-ը:
Նմանատիպ գործողությունների պատճառը մտահոգությունն է, որ Վրաստանի, Ուկրաինայի և Կոսովոյի հետ վիզային ազատ ռեժիմի հաստատումից հետո անվտանգության իրավիճակը կարող է վատթարանալ:
Նշվում է, որ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերը փակ խորհրդակցության ընթացքում նշել է բնակարանային գողությունների աճի մասին, որոնց կազմակերպիչները միջազգային հանցագործ խմբերն են:
Պարբերականի տվյալներով` նմանատիպ կանոններ չեն մտցվի բոլոր երկրների դեպքում միաժամանակ, այլ յուրաքանչյուրի համար առանձին կարգով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



