«Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»
ՍՊՈՐՏ«Մեղուները» կայծակնային արագությամբ Մաթս Հումմելսին փոխարինող գտան:
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հաստատել է Բարտրայի պայմանագրի պայմանները կատարելու պատրաստակամությունը, որի համաձայն ֆուտբոլիստի տրանսֆերի համար նախատեսված հրաժարագինը կազմում է 8 մլն եվրո:
Մարկ Բարտրան հայտնվել է «Բարսելոնայում» 12 տարեկան հասակում և դարձել է ակումբի արժեքների ամենավառ կրողներից մեկը:
«Բարսելոնան» հաջողություն է մաղթում Բարտրային և հրավիրում է նրան հրաժեշտ տալ ֆանատներին հաջորդ մրցաշրջանի սկզբում»,- ասվում է կատալոնացիների պաշտոնական կայքում:
«Բարսելոնայի» կազմում Բարտրան հաղթել է Լա Լիգայի 5 առաջնություն, 2 Չեմպիոնների լիգա, Իսպանիայի 2 գավաթ և 2 Սուպեր գավաթ, Եվրոպայի 2 Սուպեր գավաթ և Աշխարհի ակումբային 1 առաջնություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



