Թուրքական օդուժը երկրի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում հարվածել է PKK-ի դիրքերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել երկրի հարավ-արևելքում ու Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դիրքերը:
Թուրքական կողմը հայտնել է այդ ամենի հետևանքով 27 քուրդ զինյալի սպանվելու մասին: Նրանցից 7-ը սպանվել են Թուրքիայի Շեմդինլի շրջանում գրանցված բախման ժամանակ, իսկ մնացյալ 20-ը` ավիահարվածների ժամանակ:
Ավիահարվածները հասցվել են Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում և Իրաքի հյուսիսում գտնվող Գարայի շրջանում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



