Էլ-Ֆալուջիի մոտակայքում 400 իրաքցի զինվորականների զանգվածային գերեզման է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի Էլ-Ֆալուջի քաղաքի հյուսիսային ծայրամասում Իրաքի աշխարհազորայինները հայտնաբերել են 400 իրաքցի զինվորականների զանգվածային գերեզման: Այս մասին հաղորդում է «Al Sumaria»-ն:
Հստակեցվում է, որ Իրաքի աշխարհազորայինները եղբայրական գերեզման են գտել Էս-Սաքլյավիա շրջանում: Ըստ նախնական տվյալների, մահացած զինվորակաները ծառայել են Իրաքի բանակի 10-րդ գումարտակի 30-րդ բրիգադում: Շատ դիակների վրա հայտնաբերվել են գլխին արված կրակոցի հետքեր:
Էս-Սաքլյավիան գտնվում է Էլ-Ֆալուջիի հյուսիսում: Այն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից դիտարկվում է որպես քաղաք տանող հիմնական պաշտպանական սահմանը: Այն այժմ Իրաքի զինվորականների ձեռքում է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



