Քալիֆորնիայում հանկարծահաս անտառային հրդեհը սպառնում է քաղաքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում հանկարծահաս անտառային հրդեհը, որը բռնկվել էր մայրուղու վրա վթարի պատճառով, սպառնում է Քալիֆորնիայի Քալաբասաս քաղաքին: Մոտակա Topanga Canyon-ում զանգվածային տարհանում է հայտարարվել, հայտնում է ABC7-ը:
Հրդեհը սկսվել էր այն բանից հետո, երբ բեռնատարը քաղաքային մայրուղու վրա բախվել էր էլեկտրահաղորդման լարերի սյանը: Վթարից հետո բռնկվել էր բուսածածկ տարածքը, իսկ չոր եղանակի պատճառով հրդեհը տարածվել էր դեպի մոտակա անտառ՝ այրելով 1 քառ/կմ տարածք:
Մոտակա տներից անվտանգության նկատառումներով տարհանել են մարդկանց: Հրշեջների գնահատմամբ՝ կրակը սպառնում էր 3 հազար տների եւ շինությունների: Տարհանվել է մոտ 5000 մարդ: Ավելի ուշ նրանց թույլատրել էին վերադառնալ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



