Ճապոնիայում անոմալ շոգը 32 մարդու կյանք է խլել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 11,2 հազար մարդ է հոսպիտալացվել, 32 մարդ՝ մահացել երկրի տարածքի մեծ մասում հաստատված տապի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությունը, որի ենթակայության տակ է գտնվում շտապօգնության ծառայությունը, տվյալներ է ներկայացրել օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակաշրջանի վերաբերյալ:
Առավել մեծ թվով տուժածներ են գրանցվել Տոկիոյի պրեֆեկտուրայում, որտեղ հոսպիտալացվել է 971 մարդ: Մի շարք պրեֆեկտուրաներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 38 աստիճանը:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 11-ին Կիոտո, Նարա եւ Նագոյա քաղաքներում սպասվում է մինչեւ 36 աստիճան տաքություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



