Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ցեղասպանության փորձերն ավարտված չեն. Դենիս Դվորնիկով

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը դարձավ անցած շաբաթվա ամենաքննարկված քաղաքական իրադարձությունը: Միջազգային լրատվամիջոցները ևս թեմայի շուրջ ունեցան բազմաթիվ անդրադարձներ:

Past.am-ի հարցին՝ ինչպիսի՞ արտացոլում կունենա բանաձևի ընդունումը Գերմանիայի բազմամիլիոնանոց թուրքական համայնքի վրա, ռուս քաղաքագետ Դենիս Դվորնիկովը պատասխանեց, որ թուրքերը ցանկանում են մնալ և աշխատել Գերմանիայում: Քաղաքագետի խոսքով՝ թուրքերի զգալի մասը ձգտում է ձուլման՝ չկապելով իր ապագան Էրդողանի նախագծերի հետ: Այնուամենայնիվ, ըստ Դվորնիկովի, կա նաև զանգված, որն աշխատում է սոցիալական ցանցերում, գերմանական քաղաքներում ցույցեր է անում, իրականացնում է Անկարայի կողմից դրված խնդիրները: Մեր զրուցակիցը համոզված է, որ այդ մարդկանց գործունեությունը գերմանական հատուկ ծառայությունների ուշադրության տակ է, նրանք արագ կարձագանքեն, եթե թուրքական համայնքի ներկայացուցիչները դուրս գան որոշակի թույլատրելի սահմաններից:

«Իմ կարծիքով՝ միջին վիճակագրական գերմանաբնակ թուրքն ավելի մտահոգ է իր առևտրային կրպակի աշխատանքով, քան ցեղասպանության ճանաչմամբ կամ չճանաչմամբ»,- տեսակետ հայտնեց պարոն Դվորնիկովը: Անդրադառնալով գերմանական մեսիջներին՝ Դենիս Դվորնիկովն ասաց. «Գերմանիան ցույց տվեց, որ Անկարան պետք է խելքը գլուխը հավաքի, երբ լուրջ մարդիկ խոսակցություն են ունենում իր հետ: Հստակ սահմանագիծ է դրվել, թե ինչ է նշանակում լինել եվրոպացի: Թուրքական ռեժիմին զգացնել տվեցին եվրոպական և օսմանյան արժեքների ողջ խորը տարբերությունը»: Ըստ Դենիս Դվորնիկովի՝ Հայոց ցեղասպանության թեմային կարող է հաջորդել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի հարցը, անգամ խոցված ռուսական ինքնաթիռի թեման, որովհետև ոչ ոք չի մոռացել, որ Էրդողանը գրեթե կոնֆլիկտ հրահրեց ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Պարոն Դվորնիկովին հարց ուղղեցինք՝ որքանո՞վ էր սա պայմանավորված հայ դիվանագետների լավ աշխատանքներով: Մեր զրուցակիցն ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը գերմանական էլիտայի ինքնուրույն քայլն է: Քաղաքագետը շեշտում է՝ հայերը չեն վազել կաբինետներով և հորդորել քվեարկել:

«Հայկական դիվանագիտությունը երկու բան պետք է հասկանա: Առաջինը՝ 2016 ապրիլի իրադարձություններն ունեն ուղիղ պատմական կապ 1915 թվականի իրադարձությունների հետ: Ցեղասպանության փորձերն ավարտված չեն: Հայերը մինչև հիմա սեփական հողում գտնվում են ուժեղ արտաքին ճնշման տակ: Երկրորդ՝ պետք է զգոն լինել, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչ-որ մեկի կողմից կարող դիտարկվել որպես կանխավճար՝ արցախա-ադրբեջանական հակամարտության հարցում ավելի զիջողական դիրքորոշման համար: Պետք է տալ համոզիչ ազդանշան, որ հայերը առևտրի չեն հանել սեփական երկրի տարածքները, հատկապես, երբ գերմանացիներն արել են այն, ինչ պետք անեին՝ ընդունել են ճշմարտությունը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Լևոն Փանոսյան

Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը