Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միայն կասեմ, որ ամուսնացած չեմ. Գայանե Բալյանը՝ անձնական կյանքի ու հանգեցած գրաֆիկի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Գայանե Բալյանն, ով այս շրջանում ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհիներից մեկին:

-Գայանե, վերջին տարիներին «Շանթ» Հ/Ը  հետ համագործակցությունները մեկը մյուսին հաջորդում են: Կպատմե՞ք նոր համագործակցության մասին:

-  Այո, իմ եւ «Շանթ» Հ/Ը միջեւ առողջ աշխատանքային մթնոլորտ է ստեղծված: «Թաքնված սեր» հեռուստասերիալում մասնակցության առաջարկը ստացա գրեթե երկու ամիս առաջ ու անմիջապես համաձայնեցի: Այս անգամ կերպարիս հետ ծանոթանալով՝ շատ ուրախացա, քանի որ այն տարիքային իմաստով ինձ համապատասխանում է, այլապես մինչ այսօր մեծ մասամբ ինձնից ավելի մեծ տարիքով կանանց եմ մարմնավորել: Որքան էլ դերասանը պետք է ունենա հմտություններ, բայց բարդ է կերտել քեզնից տարիքով կերպարներ, չէ որ պետք է ապրես, համապատասխան փորձ ու մտածելակերպ ունենաս, որպեսզի ինքդ էլ հասկանաս կերպարիդ էությունը:

-Նկատելի է, որ Ձեզ շատ ժամանակ վստահում են բացասական, իսկ առավել հաճախ ինչպես դուք նշեցիք՝ տարիքով կանանց դերեր, ինչի՞ հետ եք կապում ռեժիսորների նման ընտրությունը:

- Չգիտեմ, գուցե արտաքինս այդ հարցում իր նշանակությունն ունի, գուցե ավելի հասուն երեւալս է իր դերն ունենում: Այս հարցին թերեւս ճիշտ կպատասխանեն հենց ռեժիսորները, ամեն դեպքում՝ նրանց նման ընտրության մեջ բացասական նոտա չէի տեսնում, բայց եւ շատ ուրախ չէի, որ նրանք ինձ տեսնում էին մեծամասամբ նման կերպարներում: Ըստ իս՝ սերիալային ռիթմի մեջ սխալ է կերտել ոչ համապատասխան տարիք, որովեհետւ, եթե սովորաբար դերասանը կերտում է նոր բնավորություն, ապա այդ դեպքում նա կերտում է տարիք: Երեւի այլեւս երբեք չեմ համաձայնվի նման կերպարներ կերտել, թեպետ սխալ է ասել «երբեք»:

-«Թաքնված սեր» հեռուստասերիալում Ձեր կերպարի հետ որքանո՞վ եք ներդաշնակ զգում, նմանություննե՞րն են շատ, թե՞ տարբերությունները:

-  Ես ու հերոսուհիս՝ Աննան, ունենք մի շատ կարեւոր ընդհանրություն՝ նա էլ ինչ-որ բաների հետ չի համակերպվում ու փորձում է պայքարել դրա համար եւ փոխել կյանքը, իրական կյանքում ես էլ պայքարող ու չհամակրեպվող մարդ եմ: Իսկ տարբերությունները շատ են:

-Գայանե, գիտեմ, որ բացի դերասանական արվեստից այլ հետաքրքրություններ էլ ունեք, կպատմե՞ք դրանց մասին:

-  Այո, ես զբաղվում եմ  MS Paint-ն համակարգչային ծրագրով՝ մեծամասամբ նկարելով զգացողություններս. արդեն երկու ցուցահանդես եմ ունեցել: Ինձ շատ է հետաքրքրում այս ոլորտը, այստեղ ես ազատ եմ ինքս ինձ հետ: Բացի այս՝ հիմա փորձում եմ հմտություններ ձեռք բերել նաեւ դիմահարդարման արվեստում. Ինձ շատ դուր է գալիս կնոջ գեղեցկությունն ընդգծել ու զարկ տալ երեւակայությանս, ես կարող եմ երկար մտածել, թե տվյալ աղջկան կամ կնոջը ինչ գույներ կսազեն: Պետք է շեշտեմ նաեւ, որ հոբիներս որքան էլ սիրում, դերասանական արվեստն ինձ ուղղակի ապրեցնում է ու միշտ առաջին տեղում է, բեմն իմ կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում:

-Գայանե, ինչպե՞ս եք հասցնում միաժամանակ այսքան մեծ զբաղվածություն ունենալ:

-  Մեծ դժվարությամբ, ողջ օրս վազքի մեջ է անցնում, շատ ժամանակ անգամ թատրոնի փորձերին չեմ հասցնում ներկայանալ, ինչի համար ցավում եմ :

-Ձեր մասին տվյալներ գտնելը շատ դժվար է, քանի որ այն դերասանուհիներից եք, ով ավելի պասիվ կամ համեստ է գործում: Ձեր անձնական կյանքն էլ շատ փակ եք պահում, հետաքրքիր է ինչո՞ւ:

-  Իմ անձնական կյանքը շատ եմ առանձնացնում աշխատանքիցս եւ փորձում եմ չխառնել մեկը մյուսի հետ: Իմ ընտրությունն է եղել, որ հանդիսատեսը, հեռուստադիտողը իմ մասին քիչ բան իմանա, շատ ուշադրությունն ինձ այնքան էլ հաճելի չէ: Հիմա էլ չեմ խոսի անձնական կյանքից, միայն կասեմ, որ ամուսնացած չեմ:

«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն