Արա Սարգսյանը հաղթել է «Մարզային Գավաթ 4» Հայաստանի սիրողական հեծանվասպորտի մարզային մրցաշարում
ՍՊՈՐՏՎայոց Ձորի մարզի Գոմք գյուղում Էկոտուրիզմի փառատոնի շրջանակներում հունիսի 4-ին տեղի ունեցավ Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի «Մարզային Գավաթ 4» Հայաստանի սիրողական հեծանվասպորտի մարզային չորրորդ մրցաշարը: Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականներ Տիգրան Միքայելյանը և Վլադիմիր Հովհաննիսյանը: Այս մասին Արմենպրես -ին տեղեկացրին Հայաստանի հեծանվային ֆեդերացիայից:
Լեռնային մրցաշարի մոտ 9 կմ մրցուղին առաջինը հաղթահարեց և առաջին մրցանակային տեղին արժանացավ Արա Սարգսյանը, երկորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Ալեքս Տեր-Մինասովը, իսկ երրորդը՝ Սևակ Սարգսյանը: Մրցանակակիրները, բացի հուշանվերներից, արժանացան նախարարության և ֆեդերացիայի մեդալներին և պատվոգրերին, իսկ գլխավոր մրցանակակիրը՝ «Փոխանցիկ Մարզային Գավաթին»: