Հիլարի Քլինթոնը շահել է Պուերտո Ռիկոյի փրայմերիզը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սենատոր Բեռնի Սանդերսից առաջ է անցել Պուերտո Ռիկոյում Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում: Իր Twitter-ում Քլինթոնը հայտնել է Պուերտո Ռիկոյում հաղթանակի մասին եւ իսպաներենով շնորհակալություն հայտնել տեղի ընտրողներին:
Քլինթոնը գործնականում անհրաժեշտ թվով ընտրողների ձայներ Է հավաքել դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար: Ընդամենը նրան պետք է հավաքել 2383 քվեատուների ձայներ: Նախքան Պուերտո Ռիկոյի ընտրությունները նրան աջակցում էր 2323 քվեատու:
Հունիսի 7-ին քվեարկություն կանցկացվի Կալիֆոռնիայում, Նյու Ջերսիում, Նյու Մեքսիկոյում, Հարավային Դակոտայում եւ Մոնտանայում:
Պուետո Ռիկոն չի մտնում Միացյալ Նահանգների կազմի մեջ, բայց համարվում է ԱՄՆ-ից կախյալ տարածք: Կղզու բնակիչները չեն մասնակցելու նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն կուսակցությունները կարող են այտեղ անցկացնել փրայմերիզներ: Բացի այդ, Պուերտո Ռիկոյի բազմաթիվ բնակիչներ արտագաղթել են ԱՄՆ:



