Այվազովսկու կտավը Christie`s-ի աճուրդում վաճառվել Է 194,5 հազար ֆունտով
ՄՇԱԿՈՒՅԹԼոնդոնում Christie`s-ի աճուրդում Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը վաճառվել Է 194,5 հազար ֆունտով, նկարչի երկու այլ աշխատանքներ գնվել են 158,5 հազար եւ 110,5 հազար ֆունտով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է աճուրդային տան ներկայացուցիչը:
«Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը նախապես գնահատված Էր 200-300 հազար ֆունտ ստեռլինգ:
«Թոփ լոտ Է դարձել Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը, որը վաճառվել Է 194,5 հազար ֆունտ ստեռլինգ գումարով:
Վաճառվել են նաեւ Այվազովսկու վրձնած եւս երկու կտավներ՝ «Նավաբեկությունը»՝ 158,5 հազար ֆունտով եւ «Սալադինի միջնաբերդի տեսարանը Նեղոսի ափերից» նկարը՝ 110,5 հազար ֆունտով»,-ասել Է Christie`s-ի ներկայացուցիչը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



