Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երբ գիտես, որ դիրքում ընկերներդ կողքիդ են, քեզ ավելի ուժեղ ես զգում». զինծառայող

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

BlogNews-ը շարունակում է ներկայացնել Արցախի օրինակելի դիրքի պահապաններին։ Այս անգամ ևս մեր զրուցակիցը «դեմբել» է. Արթուր Մելքոնյանի ծառայության ավարտին մնացել է 39 օր, բայց ասում է՝ հարկ եղած դեպքում զորացրվելուց հետո ինքնակամ կվերադառնա առաջնագիծ։

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն արձակուրդում էի։ Հեռուստատեսությամբ իմացա, որ պատերազմ է սկսվել։ Անակնկալի եկա, որովհետև մինչ այդ իրավիճակը հանդարտ էր։ Առաջինը տղաների համար անհանգստացա, զանգեցի, ասացին՝ ամեն ինչ նորմալ է, դրանք կրակել էլ չգիտեն,- պատմեց Արթուրը, ով մի քանի օր շուտ է վերադարձել արձակուրդից։ -Ապրիլի 4-ին վերադարձա ու միանգամից դիրքեր բարձրացանք»։

«Սկզբում բոլորս էլ վախենում էինք մեր կյանքի համար, սակայն երբ մտածում ես, որ քո հետևում ընտանիքդ է կանգնած, հասկանում ես, որ եթե անցնեն քո տարածքը, ընտանիքիդ են հասնելու ու էլ չես վախենում։ Արդեն դու ես ուզում առաջ գնալ։ Առավել ևս, երբ գիտես, որ ընկերներդ կողքիդ են, քեզ ավելի ուժեղ ես զգում։ Այս օրերին շատ ավելի միավորված էինք»,- ասաց Արթուրն ու հավելեց, որ իրենց հայեցողությունն է փոխվել։ «Հիմա բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Կարող է էս ամենն էլի կրկնվել, որովհետև մեր հարևանները խելագար են։ Եթե պատերազմ լինի, թեկուզ զորացրվելուց հետո էլ հետ ենք գալու»,- նշեց զինծառայողը։

Նա նշեց, որ դիրքերում գիտեն՝ որքան դժվար է սահմանին կանգնելը, փորձում են միշտ զգոն լինել։ «Էստեղ կանգնած քեզ շատ ավելի կարևորված ես զգում։ Արձակուրդին, երբ մարդիկ ինձ տեսնում էին համազգեստով, բոլորն ասում էին՝ վայ, մեր տղան ա, դա շատ հաճելի էր,- ասաց Արթուրն ու նշեց, որ այս օրերին պարզ երևում էր, որ հասարակությունն իրենց թիկունքին կանգնած է,- ինչով կարողանում օգնում էին, պատրաստ էին գալ,  կանգնել մեր կողքին։ Դա շատ էր ուժ ու վստահություն տալիս մեզ»։

Արթուրն ասում է՝ դիրքերում ծառայությունն ավելի արագ է անցնում։ Ըստ նրա՝ իրենք ոչ մի դժգոհություն չունեն. «Ամեն ինչ շատ լավ է։ Ամեն ինչով էլ ապահովում են, մարդիկ էլ շատ օգնություն են ուղարկում։ Միայն մի բանի կարիք ունենք՝ շոգերը քիչ լինեն»։

Զինծառայողը 21 տարեկան է, որոշակի ժամանակ ապրել է Վրաստանում, հենց այդ պատճառով էլ դպրոցում կորցրել է 1 տարի և ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ։ Զորացրվելուց հետո մտադիր է ուսում ստանալ։ «Ուզում եմ Լեզվաբանական  համալսարան ընդունվել։ Լեզուներից լավ եմ, միայն Ղարաբաղի բարբառը դժվար սովորեցի:) Երբ անցա ծառայության, ամենադժվարը երևի դա էր. երբ տեղացիները խոսում էին, ոչինչ չէի հասկանում, հետո կամաց-կամաց սովորեցի։) Հիմա ճապոներեն եմ սովորում։ Շատ կուզեի Ճապոնիա գնալ, ապրել, աշխատել, բայց դե հայրենիք կվերադառնամ։ Ես էստեղ եմ ծնվել, մեծացել, ինչպես կարող եմ թողնել գնալ։ Հետագայում ուզում եմ Երևանում ապրել»,- խոսելով ապագայի մասին՝ ասաց զինծառայողը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն   Հովհաննիսյանի

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական