Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Մեջլիսի նորընտիր նախագահ Ալի Լարիջանիի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ և շնորհավորել նրան այդ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները փաստել են, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական համագործակցության օրակարգի և տնտեսական կապերի խորացման շուրջ, երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության զարգացումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



