Երիտասարդը շրջագայում է ամբողջ աշխարհով՝ «Մայրիկ, ինձ հետ ամեն ինչ կարգին է» գրությամբ (ֆոտոշարք)
ՖՈՏՈLife.panorama.am-ը գրում է.
27-ամյա մեքսիկացի Ջոնաթան Կաբբեն Կինյոնեսը թողել է մոդելային կարիերան Բրյուսելում, վաճառել անձնական մեքենան և մեկնել շրջագայելու ամբողջ աշխարհում:
Երբ Կինյոնեսն այցելել է պլանավորած առաջին երկիրը՝ Կուբան, նրան չի հաջողվել կապ հաստատել իր մայրիկի հետ և նրան տեղեկացնել, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Այդ իսկ պատճառով երիտասարդը Instagram-ում էջ է ստեղծել, որպեսզի մայրը կարողանա հետևել իր որդուն օնլայն ռեժիմով:
Այժմ հոգատար որդին իր մայրիկին է ուղարկում ողջույններ յուրաքանչյուր երկրից, որտեղ այցելում է և լուսանկարվում «Mom I'm fine»` «Մայրիկ ինձ հետ ամեն ինչ կարգին է» ուղերձով:
Կինյոնեսի Instagram-ի այս էջը կարճ ժամանակում հավաքել է 66,3 հազար բաժանորդ:


![]()


1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



