Մահացել է լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը
ՍՊՈՐՏՇվեյցարիայում մահացել է խորհրդային, ռուս շախմատիստ Վիկտոր Կորչնոյը: Նա 85 տարեկան էր: Եղել է աշխարհի ամենածեր խաղացող գրոսմայստերը՝ միջազգային մրցաշարի մասնակցելով 2015թ. փետրվարին, հաղորդում էruchess-ը:
Վիկտոր Կորչնյոնը 1960 թվականին առաջին անգամ նվաճել է նախկին ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը՝ հետագայում եւս երեք անգամ դառնալով համամիութենական չեմպիոն:
Երկու անգամ Կորչնոյը պարտություն է կրել համաշխարհային թագի համար մրցախաղերում:
1974 թվականին Կորչնոյը տեղափոխվել է Շվեյցարիա՝ մրցաշարերում ներկայացնելով այդ երկիրը:
ԽՍՀՄ հավաքականի կազմում Կորչնոյը վեց անգամ դարձել է Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, հաղթող է դարձել մոտ 100 միջազգային մրցաշարերում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



