Թրամփը պատմել է, որ հսկայական գումարներ է աշխատել Քադաֆիի հետ գործարքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատմել է, որ հսկայական գումարներ է աշխատել 2011 թ-ին սպանված Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի հետ կնքած գործարքից: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը:
«Մի մոռացեք, որ ես միակն եմ, որ հսկայական գումարներ է աշխատել Քադաֆիի հետ»,-ասել է Թրամփը «CBS»-ին տված հարցազրույցում:
Ըստ միլիարդատիրոջ, երբ Քադաֆին եկել է ԱՄՆ, նա պետք է մի տեղ ապրեր, այդ պատճառով էլ եկել է Թրամփի մոտ: Քանի որ Քադաֆին, ըստ պետական այցերի ավանդույթի, իր հետ ամեն երկիր տանում էր իր վրանային ճամբարը և իր վարչակազմի հետ միասին մնում էր վրաններում, նրան մեծ հողակտոր էր անհրաժեշտ:
Իսկ 2009 թ-ին ԱՄՆ այցի ժամանակ Քադաֆին իր վրանը խփել էր Դոնալդ Թրամփին պատկանող հողակտորի վրա, որը գտնվում է Բեդֆորդում:
1
Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը
2
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
3
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
4
Տասնյակ զոհեր կան․ ուղևորատար ավտոբուսը գետն է ընկել
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



