Առաջին խաղը նոր թիմում Գվարդիոլան կանցկացնի նախկինների դեմ
ՍՊՈՐՏԿատալոնացի Խոսեպ Գվարդիոլան անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում առաջին հանդիպումը կանցկացնի Մյունխենի «Բավարիայի» հետ, որտեղից էլ տեղափոխվել է Պրեմյեր լիգա:
Ընկերական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 20-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում: Տոմսերի գինը սկսվում է 15 եվրոյից:
«Միշտ էլ հրաշալի հնարավորություն է «Բավարիայի» հետ խաղալը: Այդ հանդիպումը առավել կուրախացնի մեր նոր գլխավոր մարզիչին, քանի որ կխաղա նախկին թիմի դեմ: «Բավարիան» հրաշալի մրցակից կլինի նոր մրցաշրջանին նախապատրաստվելիս»,- գրում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:
Այս թիմերը հանդիպել են Չեմպիոնների լիգայի նախորդ երկու մրցաշրջաններում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



