Թուրքիան չի դիտարկում ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրից դուրս գալու հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան չի դիտարկում Եվրամիության հետ միգրացիոն համաձայնագրից դուրս գալու հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը:
Ավելի վաղը Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելին կոչ էր արել դուրս գալ Եվրամիության հետ միգրացիոն համաձայնագրից, ի պատասխան Գրեմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Հիմա հերթը Եվրամիությանն է` կատարելու սեփական պարտականությունները : Մենք վստահ ենք, որ քայլեր կիրականացվեն գործող համաձայնագրին համապատասխան: Համաձայնագրի իրագործման հետաձգման հարցը օրակարգային չէ և մենք կշարունակենք կատարել մեր բաժին պարտականութունները»,-հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



