Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը կարող է կոնկրետացնել հակամարտության կարգավորման գործընթացը. ԵՄ ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը հույս ունի, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը կդառնա կոնկրետ քայլ` ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ Մալենա Մարդը:
«Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Իհարկե, մենք աջակցում ենք այդ գործընթացին և հույս ունենք, որ հաջորդ հանդիպումը, եթե այն կայանա հունիսին, կարող է դառնալ կոնկրետ քայլ` ուղղված հակամարտության կարգավորմանը»,-ասել է Մալենա Մարդը:
Նրա կարծիքով, Եվրամիության համար այս հարցն օրակարգային է:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



