Իսկական ցեղասպանությունը Թուրքիան է իրականացրել հայերի նկատմամբ. Սերբիայի արմատական կուսակցության առաջնորդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի արմատական կուսակցության առջնորդ Վոիսլավ Շեշելը հայտարարել է, որ Թուրքիան իսկական ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: «Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սրեբրենիցայում ցեղասպանություն է տեղի ունեցել: Տրագիկոմիկ հայտարարություն է։ Իսկական ցեղասպանությունը թուրքերն են գործել հայերի նկատմամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Շեշելը։
Շեշելի նկատմամբ Հաագայի միջազգային դատարանում դատավարություն է ընթանում՝ Սրեբրենիցայի խաղաղ բնակչության սպանության մեղադրանքով: Շեշելը պնդում է, թե այնտեղ ռազմական հանցագործներ են սպանվել, այլ ոչ թե խաղաղ սերբ բնակչություն:
1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անհետ կորած երեխաների որոնումները շարունակվում են
3
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



