Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայ-թուրքական արձանագրությունների հարցում չպետք է մոռանալ Ադրբեջանի ճնշումների մասին. Եվրախորհրդարանի պատգամավոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիան ճանաչեց ոչ միայն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը, այլեւ բոլոր քրիստոնյա փոքրամասնաությունների՝ ներառյալ բուլղարացիների դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունները « հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչեւը: Նրա խոսքով՝ Գերմանիան նաեւ ստանձնեց միլիոնավոր մարդկանց սարսափելի այս սպանդում Օսմանյան կայսրությանը դաշնակցելու պատասխանատվությունը:

«Մենք հուսով էինք, որ Ժնեւում 2009 թվականին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները սկիզբ կդնեին հաշտեցմանը, եւ երկու կողմերը կկարողանային սկսել այս գործընթացը առանց արտաքին ջանքերի, սակայն ցավոք, Թուրքիան չցանկացավ վավերացնել դրանք, եւ, բացի դրանից, դուք շատ լավ գիտեք, որ առկա է Ադրբեջանի կողմից ճնշումների գործոնը: Այս գործընթացը այժմ Թուրքիայում որոշ առումներով դարդարեցված է, եւ ես կարծում եմ, որ Գերմանիայի Բունդեսթագը նաեւ սա է հաշվի առել, որպեսզի կրկին միջազգային օրակարգում ներառի պատմական ճշմարտության հարցը եւ վերականգնի արդարությունը այդ օրերին Օսմանյան կայսրությունում սպանված հայ բնակչության նկատմամբ»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանը, նա ողջունեց Գերմանիայի այս քայլը այն համատեքստում, որ այն տուրք չտվեց Գերմանիայում թուրքական համայնքի ճնշումներին:

«Երկու երկրներն այժմ իսկապես այդքան էլ լավ հարաբերություններ չունեն, քանի որ Թուրքիան առաջին հերթին չի սիրում ընդունել խոսքի ազատությունը: Այն քայքայում է ժողովրդավարության շատ արժեքներ՝ փորձելով կառուցել իշխանական այդ ռեժիմը: Մենք, այսինքն՝ ԵՄ-ն, այդ թվում` հենց Գերմանիան մտահոգված ենք այս հարցով եւ հույս ունենք, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը կկարողանա իր ձայնը բարձրացնել ռեժիմի ձեւավորման դեմ: Դուք գիտեք, որ Գերմանիայում թուրքական մեծ համայնք կա, որը նույնպես դեր ունի, սակայն այս դեպքում կրկին խրախուսելի է այ ն հանգամանքը, որ չնայած այս մեծ համայնքի առկայությանը, Գերմանիան չհետեւեց այդ ճնշումներին եւ առաջ տարավ պատմական ճշմարտությունը: Մենք այժմ կարիք ունենք հաշտեցման հենց այդ պատմական ճշմարտության մակարդակում»,- ընդգծեց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք Գերմանիայի այս քայլը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար նույնպես ճանաչելու պատմական այս փաստը, Անդրեյ Կովաչեւը պատասխանեց.

«Դուք ինձնից էլ լավ գիտեք, որ շատ երկրներ պարզապես ասում են, որ սա խորհրդարանի խնդիրը չէ: Չեմ կարծում, որ Թուրքիան առանձնապես ինչ-որ բան կանի ճնշումների տակ: Այն, ինչ պետք այժմ անել, աջակցությունն է հենց թուրքական քաղաքացիական հասարակությանը, որը նաեւ ներառում է ակադեմիկոսների, մեդիա ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց, ովքեր կարող են շարունակել կառուցել հարաբերություններ հայերի հետ, եւ ես հուսով եմ, որ դա դրական արդյունք կունենա, եւ հենց դա կարող է ազդել թուրք ղեկավարների վրա: Տեսնում ենք, որ այս պահին Թուրքիայի ղեկավարնե րը մեծ պատրաստակամություն չեն դրսեւորում այս հարցում. չնայած ընդունելով հայերի զանգվածային կոտորածների եղելությունը, նրանք դա չեն ուզում ընդունել որպես ցեղասպանություն»:

Սյուզի Մուրադյան

 

Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները