Ֆլորիդայի նահանգապետը 34 օկրուգներում արտակարգ դրություն է սահմանել «Քոլին» փոթորկի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖլորիդայի տարածքում արտակարգ դրություն Է հայտարարվել ԱՄՆ-ի այդ նահանգը պատուհասած «Քոլին» արեւադարձային փոթորկի պատճառով:Համապատասխան հրամանագիրը, որը հունիսի 6-ին ստորագրել Է նահանգապետ Ռիք Սքոթը, թույլ Է տալիս մոբիլիզացնել Ազգային գվա րդիան եւ ֆեդերալ կառավարությունից արտահերթ օգնություն ստանալ, որն անհրաժեշտ Է տարերային աղետի հետեւանքների վերացման համար:
Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը, Ֆլորիդայի հարավում քամու արագությունը հասնում Է ժամում 80,5 կիլոմետրի, տեղումների քանակը կազմում Է 12,7 սանտիմետր: Կանխատեսվում Է, որ «Քոլինի» առաջշարժման համեմատ եղանակային պայմանները կվատթարանան: Նահանգապետ Սքոթը հորդորել Է նահանգի բնակչությանը՝ զգոն լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



