Արտակարգ դեպք Վանաձորում. մեղրի տարան կոտրվել է փողոցում, մեղուները հարձակվել են անցորդների վրա (Լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձոր քաղաքում այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 13:30-ի սահմանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիներից մեկի ձեռքից 3 կգ. ապակե տարայով մեղրը Թումանյան-Տիգրան Մեծի խաչմերուկում ընկել և կոտրվել է, որի հետևանքով մեղրը տարածվել է ամբողջ մայթով մեկ: Թափված մեղրի վրա քիչ անց հավաքվել են ահռելի քանակությամբ մեղուներ, որոնք հարձակվել են անցորդների վրա: Այս պահին Թումանյան-Տիգրան Մեծի խաչմերուկն անանցանելի է, քանի որ մեղուներին ցրելու աշխատանքներ են տարվում: Տեղի բնակիչները օգնության են կանչել «Լոռի-Ջրմուղկոյուղի» ընկերությանը, որը ջրցան մեքենայով փորձում է ցրել մեղուներին:




1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



