ԱՄՆ-ը արգելափակել է ահաբեկչական կազմակերպությունների՝ 37,6 մլրդ դոլարի ակտիվներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգներն, օգտագործելով ֆինանսական պատժամիջոցների լծակը, 2015 թվականին արգելափակել Է ահաբեկչական կազմակերպությունների՝ 37,6 միլիարդ դոլարի ակտիվներ, ինչը 30 տոկոսով ավելի Է, քան 2014 թվականին: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության զեկույցում, ո րը հրապարակվել Է հունիսի 6-ին:
Ըստ ֆինանսների նախարարության՝ կազմակերպությունների եւ քաղաքացիների ամենից շատ ակտիվներ՝ 14,1 միլիարդ դոլարի, արգելափակվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի պատճառով: Երկրորդ տեղում են այն ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվները, որոնք աջակցություն են ցույց տվել «Ալ Քաիդային»՝ ավելի քան 13 միլիարդ դոլար: Երրորդ տեղում են «Հըզբոլլահ» կազմակերպության հետ կապված ակտիվները՝ 8,2 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



