Ստամբուլում պայթյունի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, որոնցից 8-ը` ոստիկան: Թուրքական «Դողան» լրատվամիջոցի տվյալներով զոհվել է մեկ, իսկ HaberTurk-ի տվյալներով` 2 քաղաքացի:
«Հուրիեթ»-ը հայտնում է, որ դեռևս հստակեցված չէ, թե ինչ եղանակով է պայթյունն իրականացվել, սակայն ականատեսների վկայությունների համաձայն` պայթեցվել է կայանած մեքենան:
Պայթյունի հետևանքով վնասվել են հարակից շինություններն ու ավտոմեքենաները: Հաղորդվում է, որ պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Նախնական տվյալները պայթյունի` ահաբեկչական հարձակում լինելու մասին են:
Թուրքական իրավապահ մարմինները դեպքի վայրում անվտանգության լայնամասշտաբ միջոցներ են ձեռնարկել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



