Լոնդոնն առաջ Է անցել Նյու Յորքից եւ գլխավորել աշխարհի քաղաքների վարկանիշը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնը 2008 թվականից ի վեր առաջին անգամ առաջ Է անցել Նյու Յորքից եւ առաջին տեղն զբաղեցրել աշխարհի քաղաքների Global Cities Index վարկանիշում, որը կազմվել Է Kearney խորհրդատվական ընկերության կողմից: Ընդ որում Մոսկվան անցյալ տարվա համեմատությամբ կորցրել Է չորս դիրք եւ իջել 18-րդ տեղը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Ինդեքսը հրապարակվում Է 2008 թվականից եւ ընդգրկում 125 քաղաքներ, որոնք 27 ցուցանիշներով գնահատվում են հինգ կատեգորիաներում՝ գործարար ակտիվություն, մարդկային կապիտալ, տեղեկատվական փոխգործակցություն, մշակույթ եւ քաղաքականություն:
Լոնդոնին եւ Նյու Յորքին հաջորդում են Փարիզը, Տոկիոն, Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Չիկագոն, Սինգապուրը, Պեկինը եւ Վաշինգտոնը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



