Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ոճաբան Արայիկ Գաբաջյանը՝ իր և Լիլիթ Հովհաննիսյանի տարաձայնության մասին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Նա աշխատում է հայկական շոու բիզնեսի շատ արտիստների հետ, նրա արած աշխատանքները հաճախ քննադատվում են, հաճախ էլ բարձր գնահատական ստանում: Ոճաբան Արայիկ Գաբաջյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետը, որից հետո ուսումը շարունակել է Մեդիա սթայլինգ և ֆեյշն սթայլինգ մասնագիտությամբ: Հագուստի մոդելավորման մեջ խորանալու նպատակով՝ Արայիկը ընդունվեց Երևանի գեղարվեստի ակադեմիա, որտեղ միայն  նրա աշխատանքները տեսնելով՝ ընդունեցին: Այս տարի ավարտեց համալսարանը, իսկ թեզին թեման՝ «սարին նորաձևության մեջ»: BlogNews.am-ը զրույցել է ոճաբանի աշխատանքի առանձնահատկություններից, հայտնիների հաջող և անհաջող լուքերից, ինչպես նաև Լիլիթ Հովհաննիսյանի հետ ունեցած տարաձայնության մասին: 

- Արայիկ, սարիի հիմնական տարբերակը դա փակ որովայն է, բայց քո աշխատանքներում գերակշռում են բաց տոպերը: Դու քո աշխատանքներն ավելի մոդեռն ոճում ես ներկայացրե՞լ:

- Այո, ես սարին ներկայացրել եմ նորովի: Հնդկական ավանդույթների համաձայն աղջկա բաց որովայնը դա անարգանք է, բայց որոշ տեղերում ես ավելի ռիսկի էի դիմել և տոպերով էի ներկայացրել,  որոշ տեղերում լուծում էի տվել հնդկական սարիի մաս կազմող շարֆերով: Այս հագուստը կարող է յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ կրել որպես երեկոյան զգեստ: Պետք չէ այն համարել հնդկական տարազի մի մաս, այլ պետք է ընկալել երեկոյան հագուստ: 

- Նշում ես, որ սա քո դիպլոմայինի թեզն է, բայց այս հավաքածույով վաճառք անկնալո՞ւմ ես

- Սկզբում կոմերցիոն բնույթ չէր կրում, որովհետև սա դիպլոմային աշխատանքն էր: Բայց ի զարմանս ինձ այն շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Հիմա ունեմ առաջարկ Փարիզի բուտիկներից մեկից, բայց չեմ ուզում բացել փակագծերը. շուտով ամեն ինչ կիմանաք:  

- Արայիկ, շատերը քեզ գիտեն որպես ոճաբան, արդյո՞ք սա դիզայներ դանալու առաջին քայլն է: Եթե մոռանանք, որ սա քո դիպլոմային աշխատանքն է, կարելի է՞ այն համարել կապսուլային հավաքածու:

- Այո, սա կապսուլային փոքրիկ հավաքածու է և սա ինձ համար առաջին քայլն էր ոճաբանի աշխատանքից դեպի դիզայներ: Բնականաբար ունենալու է շարունակական բնույթ և շատ ավելի լայն մասաների համար պատրաստվում եմ անել հավաքածու:

- Համաձա՞յն ես, որ Երևան սթայլը, շատ նորաձև և պահանջված միտում է հայերի համար:  

- Այո, կա նման միտում և հիմա բոլորը ձգտում են դեպի դրան: Ինչու չպրոպագանդել հայկական արտադրանքը, մանավանդ կան շատ տաղանդավոր դիզայներներ, ովքեր հետաքրքիր մտքեր ունեն: Ես ուրախ եմ և կողմնակից, որ երիտասարդությունը հայրենական արտադրանքից էլ օգտվի:

- Քեզ համար, որ՞ն է ամենասիրելի թրենդը: Հիմա շատ նորաձև է սպարտային կոշիկների համադրումը դասական հագուստի հետ: 

- Իրականում այդ թրենդը ինձ համար ընդունելի չէ, կարծում եմ՝ հայերի համար չէ: Սա ավելի շատ եվրոպական ազգերի համապատասխան բան է: Ես կարծում եմ՝ մարդը հագուստով պետք է ներկայացնի իր ներքինը, իսկ հայ ազգը չեմ կարծում, որ այդ աստիճան սպորտային կառուցվածք ունի, որ կարողանա երեկոյան զգեստի հետ սպորտային կոշիկ հագնի:

Ի՞նչ ես կարծում Հայաստանում հագուստը գնում են դիզայների անունի համար: Մենք ունե՞նք այդ միտումը:

- Կա մարդկանց որոշ մասա, որ օգտագործում է անունը, բայց շատերը դիմում են դիզայների, որ նրա հագուստը լինի յուրհատուկ և չկրնվող, ինչը Հայաստանում շատ քիչ դիզայներներ են անում, անգամ կարելի է երկուսին առանձնացնել, որ իրենց գաղափարներն են անում, կամ վերցնում են տարվա թրեդնը և սկսում  ստեղծագործել դրա շուրջ: Մեծամասնությունը «թխում» է և չեմ վախենա դրա մասին ասել: Իհարկե պետք է որգեշնչվել ինչ որ բանից, բայց պետք չէ նույն ձևաչափով աշխատել: Երբեմն-երբեմն լինում է, որ համընկնում է երկու դիզայներների մտացած ինչ-որ բան: Օրինակ, երբ արեցինք Գայա Արզումանյանի «Նախշուն բաջի» տեսահոլովակը, ընդամենը չորս օր հետո Բեյոնսեն ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որտեղ նա էլ կրում էր մուշտակ, իսկ թևերին երկաթե թևնոցներ էին: Բնականաբար Բեյոնսեն չի հետևում հայկական շոու բիզնեսին, բայց համընկավ, քանի որ այն թրենդ է: Նույնը եղավ, երբ Արամ Նիկոլյանը ցուցադրություն էր անում և երկու ամիս քննարկումներից հետո, որոշեցինք կայարանում անել: Վերջին օրերն են, նայում ենք Լուի Վիտոնը արել է նույն բանը, բայց նրանք ճամպրուկներով էին:  Նման համընկնումներ շատ-շատ  են լինում: Դիզայները պետք է տեղյակ լինի բոլոր ցուցադրություններից, որպեսզի սխալներ չլինեն:

- Խոսեցիր Գայա Արզումանյանի «Նախշուն բաջի» տեսահոլովակից և պետք է նշեմ, որ այն բավականին շատ քննադատվեց: Շատերն ասում էին, որ երգի հետ առհասարակ չի համապատասխանում հագուստների ընտրությունը: Դու նշեցիր, որ մոդեռնի սիրահար ես, այսինքն հագուստների այս լուծումը դրա համար էի՞ր տվել: Ինչպե՞ս կարդարացնես քո աշխատանքը:

- Իրականում արդարացնելու որևէ միտում չունեմ: Սկզում որոշված էր, որ պետք է աշխատեինք հինգ դիզայներների հետ՝  Շադոյան, Անահիտ Սիմոնյան, Դիանա Շատվերյան, Լիլիթ Մարգարյան և Արամ Նիկոլյան: Յուրաքանչյուրը պետք է յուրովի տեսներ ժամանակակից «Նախշուն բաջին»,  քանի որ աշխատանքները շատ ձգձգվեցին, որոշեցի ես անել և ուսումնասիրելով Ղարաբաղի տարազը, վերցրեցի այնպիսի էլեմենտներ, որոնք օգտագործել եմ հագուստում: Օրինակ այն կերպարը, որտեղ վարսերը հավաքված  և մուշտակով է՝ դա Ղարաբաղի տարազի մի մասն է, որը ծանոթ չի ժողովրդին, քանի որ այն ժամանակ հավաքել են մազերը և կտորով ծածկել: Այսինքն չկա մի բան, որ համահունչ չլինի Ղարաբաղի տարազի հետ: Ամեն կերպարին ես յուրովի և մոդեռն մոտեցում եմ ցույց տվել:

- Ամեն դեպքում կանխատեսում էիր չէ՞, որ կքննադատվի աշխատանքդ:

- Իհարկե կանխատեսում էի, միգուցե ինֆորմացիայի պակասն էլ կար, որ պետք էր նախապես տեղեկացնել: Բայց հաշվի առնենք, որ Գայա Արզումանյանը ինքն արդեն քննարկվող կերպար է իր տեսակով: Դրա համար շատ ավելի բուռն էր քննարկումը: Երգն էլ նորովի ներկայացվեց:

-Արայիկ, վերջին շրջանում պակասել ե՞ն հայտնի մարդկանց հետ համագործակցելու առաջարկները: Կարծում եմ՝ ժամանակին ավելի շատ էին: 

- Ոչ, իրականում չեն պակասել, շատ-շատ առաջարկներ են եղել, բայց ես ժամանակի առումով չեմ հասցնում, քանի որ գործիս բնույթը հիմա մի փոքր այլ է: Երբեմն մերժում եմ, բայց եթե կարողանում եմ ժամանակ տրամադրել, ապա անցնում եմ գործի: Ժամանակավորապես դադար եմ տվել ոճաբանի աշխատանքին և կարծում եմ՝ նորից կվերադառնեմ և կրկին կսկսեմ, քանի որ շատ-շատ են երգիչ-երգչուհիները, ովքեր ցանկանում են աշխատել ինձ հետ:

- Լավ, ովքե՞ր կարող են կոչվել ոճաբան՝ այն մարդը, ում վճարում են, թե՞ ոճաբան կոչվելու համար պետք է լավ իմանաս համաշխարհային նորաձևության պահանջները: Ամեն դեպքում Հայաստանում չկա ոճաբանի դպրոց:  

- Իրականում ոճաբանը պետք է ունենա շատ նուրբ ճաշակ և օժտված լինի շնորհով: Ինչ վերաբերվում է սովորելուն, իհարկե կրթությունը շատ մեծ ազդեծություն ունի: Իրականում ոճաբանը պետք է լավ իմանա երգչուհու կառուցվածի առանձնահատկությունները, նրա արված գործը կարող է շատ սիրուն լինել, բայց հեռուստաէկրանից լավ չնայվի և այս ամենի համար պետք է իրականում կրթությունը: Սխալ աշխատանքի արդյունքում ոճաբանը կարող է փչացնել արտիստի տեսքը: Կտորի սխալ ընտրությունից կարող է երգչուհին գեր երևալ, կամ աքսեսուարների շնորհիվ կարող է երկարացնել վիզը: Շատ բան կա, որ պետք է հաշվի առնել: 

- Հետաքրքիր է՝ Հայաստանում ոճաբանի ծառայությունը թանկ արժի՞ և արդյո՞ք մեր հայտնիները պատրաստ են թանկ վճարել լավ աշխատանքի համար:

- Իհարկե պատրաստ են: Գումարի մասին հիմա չեմ խոսում, բայց ամենաբարձր վարձատրվող ոճաբանը Հայաստանում իմ տեղեկություններով ես եմ: Չնայած շատ ոճաբաններ կան, որ իրենց արած աշխատանքով չեն զիջում իմին, բայց ի սկզբանե ես ունեցել եմ այսպիսի սկզբունք, որ ես աշխատում եմ ֆիքսված գումարով: Կա ֆիքսված գումար, որի շրջանակներում պետք է տեղավորվել: Կա ոճաբան, որ իր աշխատանքի համար ուզում է քիչ գումար, բայց իրականում ավելի շատ գումար է ծախսում վերջնական տեսք ստանալու համար:

- Այսինքն ֆինանսական զիջումների աշխատում ես չգնա՞լ:

- Գիտեք ինչպես, բոլորն էլ գնահատում են աշխատանքդ, բայց դուք էլ եք հասկանում, որ հիմա Հայաստանում տեսահոլովակ նկարահանելն ավելի թանկ արժի քանի Ռուսաստանում: Նույնիսկ ունեցել եմ շոու բիզնեսից այնպիսի հաճախորդներ,  ում հետ այստեղ ամեն ինչ որոշվել է և նկարահվել է Ռուսաստանում: Նրանք չեն զլացել անգամ վճարել իմ ճանապարհածախսը, մնալու տեղը, այս դեպքում օրինակ Վաչե Ամարյանը: Կան ևս մի քանի հոգի ում հետ ես դրսում եմ աշխատել, որովհետև Հայաստանում տեխնիկան շատ ավելի թանկ է:

- Արայիկ, մեր հայտնիները համարձա՞կ են: Վախենո՞ւմ են կտրուկ կերպարանափոխություններից: 

- Գիտեք, ես առաջարկելուց գիտեմ դիմացինի արձագանքը՝ ինչ է լինելու. պետք է համոզել և ճիշտ ներկայացնել: Այս դեպքում պետք է նայել երգչի կարիերային, թե օրինակ ում կարիերային կխանգարի, և ում օրինակ կօգնի: Այս դեպքում իմ աշխատանքներից բերեմ Լիլիթին Կարապետյանի օրինակը, երբ երկար տարիներ նոր տեսահոլովակ չէի ներկայացնում, և առաջին տեսահոլովակում մազերի և ոճային փոփոխություն արեցինք: Նրա նոր կերպարն ավելի շատ սիրվեց և ընդունվեց հեռուստադիտողի կողմից: Իհարկե ՓՌ-ը ևս կարևոր է, եթե ճիշտ մոտեցում լինի, դա շատ մեծ արձագանք կունենա:

 - Կնշես մի քանի օրինակ, երբ ոճաբանի աշխատանքը ճիշտ էր, իսկ որի սխալ աշխատանքի արդյուքնում տուժել է արտիստը:

- Խոսենք Եվրատեսիլից. Իվետայի կերպարը ճիշտ էր ընտրված, քանի որ ընդգծված էր երգչուհու բարեմասնությունները՝ ոտքերը, հասակը, կառուցվածքը: Կարծում եմ՝ ճիշտ ընտրություն էր, ինչքան էլ որ Հայաստանում աղմուկ բարձրացվեց կտորի ֆակտուրայի թուրքական կամ չինական լինելու փաստը, կարևորը ճաշակով ընտրված կտոր էր, ճիշտ արված հագուստ, ու կարծում եմ երգչուհին այս դեպքում շահել է: Ես ավելի դիմահարդարման հետ համաձայն չեմ, որովհետև շատ արտահայտիչ էր, առանց այդ էլ Իվետայի այտոսկրերն արտահայտիչ են, և կրկնակի անգամ արտահայտել էին: Միջին ռակուրսից դեմքը շատ ավելի երկար էր երևում, քանի իրականում կար: Վատագույն աշխատանքն Ավստրալիան էր, ում խանգարում էր բեմում շարժվել հագուստը: Կային մի քանի ակցենտներ, որոնք չարժեր ընդգծել՝ հագուստի նախշերի փայլը և երգչուհու նեղ աչքերը: Կարելի էր շատ ավելի մինիմալի մեջ անել ամեն ինչ:   

- Արայիկ, չեմ կարող վերջում չխոսել քո և Լիլիթ Հովհաննիսանի սկանդալներից: Երկար տարիներ համագործակցելուց դուք այլևս միասին չեք աշխատում: Դու չվիրավորվեցի՞ր այն փաստից, երբ Լիլիթն ասաց, որ ինքն է զբաղվում իր ոճով, իսկ դու պարզապես զբաղվում ես պարողների և մնացածների ոճով: 

- Իրականում չեմ կարող ասել, որ վիրավորանք էր դա, ես համարում եմ այսպես՝ ես ունեցել եմ նախագիծ, աշխատել եմ այդ նախագծի վրա:  Կարծում եմ՝ բոլորն էլ տեսել են ստացվել է թե ոչ մեր համագործակցությունը, իսկ մնացածը թող հանդիսատեսը գնահատի: Հանդիսատեսը տեսել է Լիլիթ Հովհաննիսյանին տարբեր նախագծերում՝ տարբեր ոճային լուծումներով և տեսել է այն ժամանակ, երբ ես եմ աշխատել նրա հետ:

- Իսկ հիմա հաշտության պայմանագիր չեք կնքե՞լ

- Իրականում գժտված չենք, բայց այնպես էլ չի, որ խոսում ենք: Ինքն իր կարերիայով, ես էլ իմ գործերով:

- Հետևո՞ւմ ես նրա արած աշխատանքներին

- Չէ իրականում չի հետաքրքրում, որովհետև ինձ համար ընդունելի չէ, այն ինչ որ արվում է արդեն տարիներ շարունակ: Այսինքն ինչ կա տարբեր ձևով ներկայացվում է: Արտիստը պետք է միշտ տարբերվի:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր