Ապօրինի որս և անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածներով հարուցվել է քրեական գործ Նորաշենի բնակչի նկատմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Նորաշեն գյուղում որսի ժամանակ համագյուղացիներից մեկն անզգուշությամբ սպանել է մյուսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Դեպքի վայրում աշխատում է քննչական օպերատիվ խումբը: Նախնական քննությամբ հարուցվել է քրեական գործ` ապօրինի որս և անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածներով: Այս պահին կատարվում է քննություն: Մանրամասները կհաղորդվեն շուտով»,-ասաց նա: Պաշտպանելով անմեղության կանխավարկածը` Սոնա Տռուզյանը զերծ մնաց մեղադրյալի անունը հայտնելուց:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



