Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նույնիսկ sms գրելիս ունեմ իմ ուրույն ոճը. Աստղիկ Սաֆարյան

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Ի՞նչ ենք պատկերացնում Աստղիկ Սաֆարյան  անունը լսելով՝ երիտասարդություն, թարմություն, casual լուքեր,  ոճ :  Wnews.am-ի զրուցակիցն այս անգամ հենց նա է՝  փոփ-ռոք  երգչուհի  Աստղիկ Սաֆարյանը:

4

Ես. Դեռ մանկուց բոլորից միշտ առանձնացել եմ,  փորձել եմ ապրել իմ ուրույն ուղիով, չգնալ որևէ հոսքով: Եթե բոլորը գնում են մի կողմ, ապա ես պետք է գնայի այլ կողմ, եթե բոլորը կրում էին բարձրակրունկ կոշիկներ, ես կրում էի կեդեր, եթե բոլորը լսում էին Britney Spears, ես լսում էի Travis :  Երբ շատերին հետաքրքրում էին բրազիլական սերիալներ, ես գերադասում էի դիտել բարդ ֆիլմեր, երբ բոլորը հավանում էին դպրոցի կամ համալսարանի ամենասիրուն տղային , ապա նա ակամա ինձ համար արժեզրկվում էր: Այդպես եղել է իմ կյանքի բոլոր փուլերում, անգամ երգարվեստում  ես չեմ երգում այն, ինչ երգում է բնագավառի մեծամասնությունը, ես այստեղ ևս ստեղծեցի իմ ուրույն երաժշտական ոճը և արդյունքում՝ հիմնեցի հայկական փոփ-ռոք ժանրը, որում  մինչ օրս դեռ գործում  եմ: Շատ անգամ  եմ ունեցել սխալ հասկացվելու խնդիր, բայց տարիներն ապացուցեցին, որ դա բոլորովին էլ չի նշանակում, որ ես սխալ էի, դա ուղղակի  իմ ուղին է,  որն ինքս եմ ստեղծել և ընտրել:

`

Երգել թե չերգել.  Երգել, քանի դեռ ունեմ ասելիք,  երգել քանի դեռ զգում եմ , որ ինձ կլսեն, քանի դեռ երաժշտությունս կարիք ունի արտահայտվելու, քանի դեռ իմ երաժշտությամբ կարող եմ ոգեշնչել իմ լսարանին և պարգևել նրանց ժպիտներ: Չերգել, երբ արդեն զգում ես, որ ասելիք չունես և կրկնվում ես: Չերգել, եթե լսարանիդ ականջն այլևս չի արձագանքում երգիդ: Եվ, առհասրակա, չերգել, երբ լսարանդ հորինված է :

Սուպերսթար. – Նախագիծ, որն, ըստ էության,  եղավ ինձ համար ճակատագրական և հաստատեց իմ ներքին մեծ ցանկությունը՝ զբաղվել երգով: Կյանքի մի փուլ, որն ինձ շատ բան սովորեցրեց և տեղափոխեց ինձ այլ հարթություն՝ տալով ինձ մեծ փորձ թե՛ երաժշտության , թե՛ հեռուստաէթիկայի առումով, պարգևեց ճանաչում, հանդիսատեսի սեր և տվեց հնարավորություն՝ մուտք գործել երգարվեստ և ներկայացնել իմ մեջ ապրող երաժշտությունն այն տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր այսօր հետևում են իմ գործունեությանը և սպասում են իմ յուրաքանչյուր նոր աշխատանքին:  0 Հայտնիություն.  Եթե խոսեմ հայտնիության մասին ընդհանրապես, ապա այն ժամանակավոր բնույթ ունի, մնայուն կարող է լինել  միայն թողածդ աշխատանքը: Եթե խոսեմ սուբյեկտիվ , ապա կարծում եմ, որ այս հարցում ևս պետք է անկեղծ լինել և ճիշտ հասկանալ, թե ինչի համար ես երգում՝ հայտնիությա՞ն, թե՞ երաժշտության ու արվեստ ներկայացնելու համար: Դա շատ անհատական է, շատերը ստեղծում են ընդամենը մեկ- երկու երգ , որպեսզի  ուղղակի դառնան հայտնի և վայելեն իրենց հայտնիությունը , կամ  միգուցե «հաջող» ամուսնանան, ես չգիտեմ ամեն մեկն ունի իր դիրքորոշումը , բայց ըստ իս՝ սխալ է օգտագործել երաժշտությունը միայն հայտնիություն ստանալու համար: Երաժշտությունը ևս  հարգանքի և լավ վերաբերմունքի է արժանի , գեղեցիկ չէ նման վերաբերմունքը երաժշտության հանդեպ:  Ես ուրախ եմ , որ աշխատանքս ինձ հայտնի և ճանաչված է դարձրել , քանի որ կարծում եմ, որ այն ինչի շնորհիվ դու հայտնի ես դարձել , պետք է ավելի հայտնի լինի  քան դու: Ինքս այդպես եմ վերաբերվում այդ հարցին  և փորձում եմ այնպես անել,  որ իմ  երաժշտությունն ինձնից հայտնի լինի, որ ավելի շատ հիշեն իմ աշխատանքները , սիրեն և գնահատեն այն: Իհարկե, անչափ հաճելի է, երբ աշխատանքդ սիրելով սիրում են նաև քեզ, հաճելի է, երբ փողոցում ինձ ճանաչում են, մոտենում՝ ջերմ, անկեղծ խոսքեր են ասում, հայտնում են իրենց հիացմունքն իմ երաժշտության հանդեպ: Ես շնորհակալ եմ, որ սիրում և լսում են հենց իմ ներկայացրած երաժշտությունը և հետևում ու գնահատում են ինձ ՝որպես արտիստ: k=

Ոճ. – Ոճն իմ կյանքում առկա է՝ ամեն հարցում: Թե՛ իմ աշխատանքի, աշխատանքի ձևի, ստեղծագործելու և երգելաոճի մեջ, թե՛ հագուստիս ու կերպարի մեջ, թե՛ հարցազրույցներումս, նույնիսկ sms գրելիս ես ունեմ իմ ուրույն ոճը, որովհետև շփման մեջ ևս  առկա է ոճը, ամեն մարդ իր յուրովի  է անում այս ամենը: Երբ մարդն ունի  ոճ, դա չես կարող ոչ մի կերպ հանել նրա միջից, դա տաղանդի պես մի բան է ՝ կամ ունենում ես, կամ՝ ոչ:

Բարդույթներ. Որպեսզի բարդույթներ չունենամ, ես շատ եմ աշխատում ինձ վրա , փորձում  եմ անդրադառնալ այն հարցերին, որոնք քիչ թե շատ ոչ իդեալական եմ համարում և  երբ շատ ես աշխատում ինքդ քեզ վրա, արդեն բարդույթավորվելու կարիք չի լինում, դա իսկապես օգնում է ավելի ինքնավստահ լինել ամեն հարցում: Հավանաբար, բարդույթներ չունեմ, բայց ունեմ ամաչելու ունակություն, իսկ դրանք տարբեր բաներ են: 1

Ազատություն.  Ներքին ազատությունն ամենից թանկ բանն է, երբ չունես ոչ մի կախվածություն որևէ մեկից  կամ որևէ բանից:  Ազատություն ունենալու համար պետք է պատրաստ լինես մեծ պատասխանատվության:

Իսպանիա. Այն դարձել է ինձ համար երկրորդ տուն,  երբ Երևանում եմ կարոտում եմ Իսպանիան, երբ այնտեղ եմ, կարոտում եմ Երևանը:

Սեր.  Աշխարհի ամենազարմանալի զգացմունքն է, որը պետք է միայն զգալ:  Երբ ներսում ունես  սեր և կարողանում ես սիրել, այդքան ով իսկ երջանիկ ես:  Իմ մեջ այնքան շատ սեր կա՝ բարությամբ համեմված և դա վերաբերում է այն ամենին, ինչը ինձ շրջապատում է :

Ամբիցիաներ. Ես ամբիցիոզ եմ աշխատանքում, իմ գաղափարների ու սկզբունքների հարցում: Ամբիցիան հաջողության հասնելու գլխավոր գրավականներից մեկն է: Այն առկա է իմ ամեն մի կարևոր որոշման ժամանակ, այն ուղեկցում է ինձ ամենուր և ինչպես ասել է Սալվադոր Դալին.   «Առանց ամբիցիաների խելացիությունը նման է անթև թռչնակի»: -56

ՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում