Էրդողանը վավերացրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրինագիծը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ի երեկոյան վավերացրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն տվող օրինագիծը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պատգամավորներին անձեռնմխելությունիզ զրկող օրինագիծը Էրդողանի կողմից վավերացվելուց հետո պետք է հրապարակվի կառավարության Պաշտոնական թերթում, որից հետո այն համարվելու է ուժի մեջ մտած։
Օրինագիծը ուժի մեջ մտնելուց հետո դատախազությունը քրեական գործերով մեղադրանքներ ունեցող պատգամավորների դեմ հակիրճ մեղադրական եզրակացություններն ուղարկելու է վարչապետին, իսկ վարչապետն էլ դրանք ներկայացնի խորհրդարանին՝ որտեղ էլ որոշում կկայացվի տվյալ պատգամավորին անձեռնմխելությունից զրկելու հնարավորությունը։
Այս օրինագիծը խորհրդարան է ներկայացվել Էրդողանի հրահանգով եւ ուղղված է հիմնականում քուրդ պատգամավորների դեմ։



